«Եթե արդարադատությունը գործի, իմ հրապարակային հաղորդումից հետո Տիգրան Ավինյանը պետք է ձերբակալվի». Արթուր Չախոյան
![]() 123 Այսօր, 12:00 Բլոգեր Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ, քաղաքապետի կողմից ցուցաբերված անգործության արդյունքում Երևան քաղաքից շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույք հափշտակելու վերաբերյալ։ «Խոքը վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հացսեում իրականացված ապօրինի շինարարության և համայնքային հողազավթման դեպքին։ Երբ մի մարդ մի մետր ցանկապատ է առաջ տանում, կամ լուսամուտի տեղ է բացում՝ տուգանում են, ապօրինի շինություններ են քանդում, բա խի՞ տվյալ դեպքում չեն անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Չախոյանը։ «Եթե «արդարադատությունը» գործի օրենքի պահանջներին համապատասխան, ապա իմ հրապարակային հաղորդումից հետո մի խումբ անձինք, այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, պետք է ձերբակալվեն, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ նման բան չի կարող տեղի ունենալ։ Այս հարցով դիմում եմ ներկայացրել դատախազություն, քրեական գործ չեն հարուցել, որովհետև այդ դիմումի մեջ կար Տիգրան Ավինյանի անունը, բայց նույն դիմումով, մեջից հանելով Տիգրան Ավինյանի անունը և կրկին ներկայացնելով դատախազություն՝ քրեական գործ է հարուցվում։ Էդ Տիգրան Ավինյանի անունը պողպատե մանդա՞տ ա, իհարկե պարզ է, որ չեն ձերբակալի Ավինյանին»,- հավելեց բլոգերը։ |

«3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով». ՔԿ
4813:18
«Բողոքարկելու եմ ՔՊ վարչության որոշումը»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
9512:50
«Շիրակի մարզում աղքատության բարձր մակարդակը ձևավորվել է կոնկրետ քաղաքական որոշումների արդյունքում». Մհեր Մելքոնյան
8012:30
Դելիում օդի աղտոտվածության պատճառով բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (տեսանյութ)
13512:15
«Եթե արդարադատությունը գործի, իմ հրապարակային հաղորդումից հետո Տիգրան Ավինյանը պետք է ձերբակալվի». Արթուր Չախոյան (տեսանյութ)
12212:00
«Նման հայտարարություններն են կանաչ լույս վառում բռնությունների, քաղաքական հետապնդումների համար»․ Իշխան Սաղաթելյան
10311:48
«Անպատիժ մնացած արարածները». Էդգար Ղազարյան
14611:36
«Մի օր փորձեք առանց տեսախցիկների տեղափոխվել ձեր թանկացրած տրանսպորտով»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
18311:18
