«Բողոքարկելու եմ ՔՊ վարչության որոշումը»․ Հայկ Սարգսյան
![]() 104 Այսօր, 12:50 «Ես բողոքարկելու եմ ՔՊ վարչության որոշումը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ խոսելով իր՝ ՔՊ նախընտրական ցուցակում չընդգրկվելու մասին։ «Ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի, նաև ունենալ առաջադրվելու իրավունք, և կարծում եմ մոտ օրերս վարչությունը կհրավիրի՝ բողոքս քննելու։ Կարող է բարձր հնչի, բայց ես սա անում եմ նաև վարչապետ և իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ թվարկելով իր՝ Փաշինյանի հետ անցած ուղին։ «Ունե՞ք հարցի պատասխանը, թե ինչու ձեզ մերժեցին»․ հետաքրքրվեցին լրագրողները։ «Ունեմ,- նշեց ՔՊ-ական պատգամավորը, շարունակելով,- ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց։ Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով և առաջարկներով, նաև 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը, կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, դա օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու օրենքի նախագիծն է։ Դրա արդյունքում մարդիկ, ովքեր միլիարդներով գումարը դնում էին իրենց գրպանները, ստիպված պիտի տան պետությանը։ Ստացվում է, որ ես, մեծ օգուտ բերելով մեր պետությանը, հայտնվել եմ թիրախային իրավիճակում և վարչության որոշ անդամներ, մեղմ ասած, չեն գնահատում իմ գործունեությունը»։ |

«3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով». ՔԿ
4813:18
«Բողոքարկելու եմ ՔՊ վարչության որոշումը»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
9512:50
«Շիրակի մարզում աղքատության բարձր մակարդակը ձևավորվել է կոնկրետ քաղաքական որոշումների արդյունքում». Մհեր Մելքոնյան
8012:30
Դելիում օդի աղտոտվածության պատճառով բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (տեսանյութ)
13512:15
«Եթե արդարադատությունը գործի, իմ հրապարակային հաղորդումից հետո Տիգրան Ավինյանը պետք է ձերբակալվի». Արթուր Չախոյան (տեսանյութ)
12212:00
«Նման հայտարարություններն են կանաչ լույս վառում բռնությունների, քաղաքական հետապնդումների համար»․ Իշխան Սաղաթելյան
10311:48
«Անպատիժ մնացած արարածները». Էդգար Ղազարյան
14611:36
«Մի օր փորձեք առանց տեսախցիկների տեղափոխվել ձեր թանկացրած տրանսպորտով»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
18311:18
