Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ԵՄ-ն որտեղ ինչ ազդեցություն ունեցել է, այդ երկիրը կանգնել է մեծագույն խնդիրների առաջ». Սևակ Հակոբյան

«ԵՄ-ն որտեղ ինչ ազդեցություն ունեցել է, այդ երկիրը կանգնել է մեծագույն խնդիրների առաջ». Սևակ Հակոբյան
127
Այսօր, 13:42

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Պարզվում է՝ դրսից թելադրողները լուծումներ են գտել։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարում է՝ «Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»։ Է՞ս ինչ էր, ուղեղդ կախում է։ Արտաքին ազդեցությունը քո երկրից դուրս, քո պետության մեջ գործընթացների վրա ազդեցությունն է, այսինքն՝ այն, ինչ ասում է ԵՄ-ն։ Հայաստանը արտաքին ազդեցություն է խնդրել արտաքին ազդեցությունը կանխելու համար։ Աբսուրդ չէ՞։
ԵՄ համար, իհարկե, արտաքին ազդեցությունը Ռուսաստանի ազդեցությունն է, իսկ իրենցը ի՞նչ է, դրակա՞ն ազդեցությունն է, ո՞վ է ասում։ Իմ հիշողության մեջ, նրանք՝ ԵՄ-ն, որտեղ ինչ ազդեցություն ունեցել են, այդ երկիրը կանգնել է մեծագույն խնդիրների առաջ, եթե ոչ աղետի։ Որևէ դրական բան, ես որ չեմ հիշում։ Թե հիշում եք՝ ասեք։
Նրանք մշտապես ու ամենուր ուզում են ու ամեն ինչ անում են, որ ընտրությունների արդյունքում այդ պետություններն ունենան այնպիսի իշխանություն, որին անխնա օգտագործեն Ռուսաստանի Դաշնության դեմ։ Իրենց ուզածը հասկանում եմ, Ռուսաստանին էլ եմ հասկանում, այ մեզ, մեր պետության օգուտը ո՞րն ա․ դա չեմ հասկանում, չեմ ընկալում։ Սա, ըստ իրենց վստահության, հենց այդ իշխանությունն է և ուրեմն՝ ուզում են ոչ թե որպեսզի արդար ընտրություն ապահովվի, այլ, որ իշխանությունը պահպանվի, վերընտրվի։ Եվ որպեսզի պահպանվի, ասում են՝ եկեք Մոլդովայի փորձը կրկնենք Հայաստանում։
Արևմուտքի համար արդար են այն ընտրությունները, որոնք ավարտվել են իրենց ուզած ելքով, ոչ թե ժողովրդի, որը, ըստ իրենց, չի հասկանում՝ ինչ է ուզում։ Իրենք պետք է հուշեն, ցույց տան, ուղորդեն, վերջապես։ Արևմտյան արժեքները, որոնք միշտ են ուղենիշ եղել մեզ պես երկրների համար, էն լավ կողմերը դադարեցրել են կիրառել, հետևել, մնացել են նրանք, որոնք իրենց գլոբալ խնդիրներին են ծառայում»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան