«Տասնյակներով մարդ են բռնել, որ ասեն՝ Վարդան Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ»․ Գեղամ Մանուկյան
![]() 284 Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ., 17:08 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստին ներկա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը երաշխավորություն են ներկայացրել դատարանին՝ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար։ Նրանց է միացել նաև դերասան Լևոն Հարությունյանը: «Մենք ներկայացնում ենք մի ազգային ժողով, որի աչքի առաջ արդեն տևական ժամանակ տեղի են ունենում հանցագործություններ։ Մենք ենք եղել ԱԺ դահլիճում, որտեղ Նիկոլ Փաշինյանն սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու նրա դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստ ժամանակ իր խոքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Որպես պատգամավոր տեսակցել եմ Հայաստանի տարբեր ժամանակավոր մեկուսարաններում գտնվող խեղճ ու կրակ գյումրեցիներին․ աղբի մեքենայի վարորդ, հավաքարար, հոգեկան խնդիր ունեցող․․․ տասնյակներով բռնել են լոկ ի բանի համար, որ ասեն՝ Վարդան Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ Նշենք, որ դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել՝ երկարաձգելու կալանքի ժամկետը։ Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով զբաղեցրած բարձր պաշտոնն ու ունեցած հեղինակությունը, կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա։ |

«Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև»․ Գարեգին Բ (տեսանյութ)
17918:24
«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները»․ Տիգրան Աբրահամյան
13817:18
«Քանի՞ անգամ կարելի է նույն սուտը փաթեթավորել ու վաճառել ժողովրդին»․ Արսեն Նիկողոսյան
19816:36
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազատության հրապարակում (տեսանյութ)
15116:24
Երուսաղեմում տեղի է ունեցել Սուրբ կրակի իջման արարողությունը (տեսանյութ)
12516:04
«ՆԳՆ ավտոբուսը մեկնում էր Լոռի՝ վարչապետի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունն ապահովելու համար»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
21615:54
«Դուք աղն եք այն մի պտղունց, որ համ է տալիս մի ամբողջ ճաշի»․ վանաձորցին՝ Նիկոլ Փաշինյանին
27415:24
Փարիզում մեկնարկել է 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողով
22315:12
