Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում»․ Գագիկ Սուրենյան

«Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում»․ Գագիկ Սուրենյան
160
Այսօր, 17:30

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերով հայտնում է․ «Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմային ֆոնում էլ առաջիկա 10 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը ՀՀ-ում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 2-4 աստիճանով»։

Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան