«Մենք հիմա՞ր ենք». Թբիլիսիի քաղաքապետը` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
![]() 130 Այսօր, 18:24 Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոչերի նպատակահարմարությունը՝ նշելով, որ նման միջոցառումները կարող են վնասել Վրաստանի տնտեսությանը, հաղորդում է «Իմեդի»-ն։ Կալաձեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն անիրատեսական է համարել՝ նշելով, որ Թբիլիսիին նման միջոցառումներ ձեռնարկելու կոչ անող եվրոպական երկրներն իրենք են ակտիվ տնտեսական կապեր պահպանում Մոսկվայի հետ։ «Ի՞նչ պատժամիջոցներ պետք է կիրառենք Ռուսաստանի դեմ։ Նրանք իրենք են Ռուսաստանի հետ լայնածավալ առևտուր անում՝ այն նույն որոշ եվրոպական երկրների ներկայացուցիչները, որոնք մեզ կոչ են անում պատժամիջոցներ կիրառել։ Նայեք վերջին տարիների վիճակագրությանը. նայեք նրանց տնտեսական շրջանառությանը Ռուսաստանի հետ։ Մենք հիմարնե՞ր ենք», - ասել է նա։ Կալաձեն նաև կարծիք է հայտնել, որ Վրաստանի կողմից կիրառվող պատժամիջոցներն էական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության վրա, բայց կարող են բացասաբար անդրադառնալ իրենց երկրի և նրա քաղաքացիների բարեկեցության վրա։ |

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
6019:24
«Մենք հիմա՞ր ենք». Թբիլիսիի քաղաքապետը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
11018:24
«Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին». խրատական ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց (տեսանյութ)
12118:22
Իրանցի հաքերները «կոտրել են» Իսրայելի նախկին վարչապետի հեռախոսը
14118:21
«ՀՀ-ն դարձել է մի երկիր, որտեղ արդարությունը կախված է մարդու քաղաքական հայացքներից»․ Արա Պողոսյան
11018:12
OpenAI-ը ներկայացրել է պատկերների ստեղծման նոր մոդել՝ ChatGPT Images-ը (տեսանյութ)
15718:00
«Առաջիկայում «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին «սլիվների» շքերթ է սկսվելու»․ Արմեն Հովասափյան
13817:42
«Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
16817:30
