Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Չպետք է թույլ տանք, որ հայրենավաճառ ազգուրացները պղծեն մեր հոգևոր կենտրոնը». Արթուր Հայրապետյան

«Չպետք է թույլ տանք, որ հայրենավաճառ ազգուրացները պղծեն մեր հոգևոր կենտրոնը». Արթուր Հայրապետյան
146
Այսօր, 20:06

Գրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգակործան պատուհասը բախումների է տանում հոգեւրականությանն ու քաղաքացիներին տիրադավ տասը հոգեւորականների ձեռամբ, որ մի վատ բան լինելու դեպքում ինքը «մաքուր» դուրս գա։ Կարծում եմ, լավ գիտե՞ք չէ ազգադավին։
Պետք է շատ լուրջ մտածել, ի՞նչ պետք է անել ու համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Վեհափառ Հայրապետին պաշտպանելու տիրադավ սրբապիղծներից ու նիկոլից-ականությունից։
Սիրելի՛ հայրենակիցներ, ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ հայրենավաճառ ազգուրացները պղծեն մեր հոգեւոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, եւ մեր ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսը դավաճանախմբակի կոչով ոչ մի դեպքում չպետք է հեռանա։
Չգնալ բախումների, չտրվել սադրանքների։ Միմիայն, շատ լուրջ, կազմակերպված ու համախմբված պետք է լինենք։ Սրբապիղծների հայտարարությունն ու գործողություններ «պահանջը» առ ոչինչ է»։