Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ալիևն իր ստորագրությունը չի դնի խաղաղության որևէ փաստաթղթի տակ». Ռոբերտ Մարգարյան

«Ալիևն իր ստորագրությունը չի դնի խաղաղության որևէ փաստաթղթի տակ». Ռոբերտ Մարգարյան
123
Այսօր, 20:48

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քավորությամբ նիկոլ-ալիև հանդիպման մասին շատ կարճ ու համառոտ, առայժմ:
-նիկոլ փաշինյանը պաշտոնավարման 7-րդ տարում, ի վերջո, կհասնի իր երազանքին ու կհյուրընկալվի Սպիտակ տանը: Մոմե արձանի փոխարեն այս անգամ կարող է սելֆի անել հենց ուղիղ ԱՄՆ-ի նախագահի հետ: Բայց ամեն դեպքում չի հավասարվի Հայաստանի նախկին ղեկավարների հետ: Նախկինները հյուրընկալվել են պաշտոնական այցերով, նիկոլը՝ սոսկ աշխատանքայինով:
-Չի ստորագրվելու խաղաղության համաձայնագիր հատկապես ԱՄՆ-ի քավորությամբ: Նման համաձայնագիր պահանջում է երրորդ կողմի ակտիվ մասնակցությամբ հանդիպումներ: Վերջին ամիսներին առնվազն հայ-ամերիկյան հարաբերություններում նման կարգի ակտիվություն, հանդիպումներ ու փոխայցելություններ չեն արձանագրվել: Եղածը խնդրի կարգավորման համար ամերիկյան կողմի հապճեպ առաջարկություն է, որի նպատակը ավելի շուտ նախագահ Թրամփի համար դրական կրեդիտ հավաքելն է, քան հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորումը: Հատկապես որ առաջարկության հարցում 100 տոկոսով անտեսված են տարածաշրջանային կարևոր դերակատարներ՝ Իրանի ու Ռուսաստանի տեսակետներն ու նկատառումները:
-նիկոլ փաշինյանը կանի բանավոր հայտարարություններ, որոնք Պրահայի օրինակով լուրջ պարտավորություններ կստեղծեն հայկական կողմի համար ու կրկին ինչպես Պրահայի օրինակում ադրբեջանական կողմի հետագա քայլերի համար կստեղծեն պատրվակներ:
-Քանի որ այս պահի դրությամբ բավարարված չեն ադրբեջանական կողմի նախապայմանները, ալիևն իր ստորագրությունը չի դնի խաղաղության որևէ փաստաթղթի տակ:
-Ստորագրվելիք փաստաթուղթը կլինի հուշագիր, որն ավելի շատ պետք կգա Թրամփին քան կօգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Աղբյուրը`   Ռոբերտ Մարգարյան