Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Վաղը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված ժամերգությունը կտեղափոխվի Մայր Աթոռ

Վաղը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված ժամերգությունը կտեղափոխվի Մայր Աթոռ
134
Այսօր, 21:06

Արագածոտնի թեմը հայտարարությւոն է տարածել. «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը:
Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»:

Աղբյուրը`   Արագածոտնի Թեմ