Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ժամանակն է՝ Վեհափառը կարգալույծ անի Արցախի թեմի առաջնորդին»․ Նաիրի Հոխիկյան

«Ժամանակն է՝ Վեհափառը կարգալույծ անի Արցախի թեմի առաջնորդին»․ Նաիրի Հոխիկյան
179
Այսօր, 10:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն իմ ամենամտերիմ հոգևորականներից մեկն էր։ Շատ բարձր էի գնահատում նրան, ամեն անգամ Արցախում լինելիս այցելում էի առաջնորդարան, զրուցում էինք, նույնիսկ Արցախցի իմ սանիկներից ոմանց մկրտությունը հենց Վրթանես եպիսկոպոսն է արել։
Նրա նվիրումի ու ազնվության վրա երբեք չէի կասկածում։ Երբեք։
Ծանր ապրումներ ունեցա, երբ տեսա Վրթանես եպիսկոպոսին՝ Նիկոլ Փաշինյանի դիմացը նստած, նրա թրի տակ։ Սկզբում կարծում էի, թե Վեհափառի հանձնարարությամբ է գնացել, գուցե խաղի մասնակից է, որ Նիկոլին հեռացնեն Մայր Աթոռի վրա հարձակվելու մտքից, բայց ավելի մեծ հիասթափություն ունեցա, երբ Մայր Աթոռի հոգևորականներն ասացին, թե Վրթանես եպիսկոպոսն իր նախաձեռնությամբ է գնացել Նիկոլի դուռը և ուրացել եկեղեցին։
Հետո շատ ավելի մեծ ցավ ապրեցի, երբ իմացա, որ Արցախի թեմի թեմական խորհրդի հետ հանդիպմանը Վրթանեսը խոստացել է ներողություն խնդրել ժողովրդից ու եկեղեցուց, բայց հետո դրժել է խոստումն ու շարունակել ուրացումի գործը։
Վրթանեսն ինձ մտերիմ հոգևորական էր, հարգում էի նրան, բայց ոչ ոք հայրենիքից ավելին չի կարող լինել։
Ես կարծում եմ, որ ժամանակն է՝ Վեհափառը կարգալույծ անի Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և նրան վերադարձնի իր աշխարհիկ անունը՝ Կամո Աբրահամյան, ում ես չեմ ճանաչել և այլևս երբեք ճանաչել չեմ ուզում։
Այն սիրտը, որ փակվեց դավաճան զարմիկի առաջ, կփակվի նաև ուրացող մտերիմ հոգևորականի առաջ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան