Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Գորիս» ԲԿ տեղափոխված ցրտահարված տղամարդը ժամեր անց մաhացել է

«Գորիս» ԲԿ տեղափոխված ցրտահարված տղամարդը ժամեր անց մաhացել է
198
Այսօր, 10:24

Դեկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վալերիկ Մ․-ն էր։

Համայնքային ոստիկանները պարզել, որ նա բնակվել էր միայնակ, ունեցել է «Թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդություն։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։