«Թրամփը ձգտում է զավթել Վենեսուելայի ռեսուրսներն ու տարածքը»․ Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը բացահայտել է հարավամերիկյան երկրի նկատմամբ իր «իրական դրդապատճառները»՝ հայտարարելով, թե Վենեսուելան գողացել է ամերիկյան «նավթը, հողը և այլ ակտիվներ»։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Դա պարզապես պատերազմ հրահրող և գաղութատիրական պատրվակ է, և մենք դա բազմիցս ասել ենք, իսկ հիմա բոլորը տեսնում են ճշմարտությունը։ Ճշմարտությունը բացահայտվել է»,- ասել է Մադուրոն։ «Նպատակը Վենեսուելայում ռեժիմի փոփոխությունն է՝ խամաճիկ կառավարություն հաստատելու համար, որը չի դիմանա նույնիսկ 47 ժամ, կհանձնի Սահմանադրությունը, ինքնիշխանությունն ու ամբողջ հարստությունը՝ Վենեսուելան վերածելով գաղութի։ Դա պարզապես երբեք տեղի չի ունենա»,- շարունակել է նա։
Նշենք, որ Թրամփը երեկ լրագրողներին ասել է, որ Վենեսուելան անօրինական կերպով խլել է «էներգետիկ իրավունքները», և որ ԱՄՆ-ն ուզում է դրանք վերադարձնել։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում ռազմածովային ուժերի ավելացումը որակել էր որպես միջոց՝ ուղղված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
10300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
143Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
234Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
231Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
131Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
227Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
214Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
201Երեկ, 14:25