Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Էս դուռը փակեցիք ու հիմա փորձում եք ուժով բացել Մայր Աթոռի դռները»․ Լիլիթ Բլեյան

«Էս դուռը փակեցիք ու հիմա փորձում եք ուժով բացել Մայր Աթոռի դռները»․ Լիլիթ Բլեյան
133
Այսօր, 12:42

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Էս դուռը բացվում էր դեպի կախարդական աշխարհ։ Էդ դուռը մեզ համար փակվեց՝ հանձնվելով կոպիտ ուժին ու փոքրոգությանը։
Էս դուռը փակեցիք ու հիմա փորձում եք ուժով բացել Մայր Աթոռի դռները։ Նույն փոքրոգությունն է՝ մանր մարդկանց փոքր շահն ու վախերը։
Վախով սնվող, վախ տարածող, վախը երկրպագող, ամեն ինչ ու բոլորին ձեր վախին զոհաբերող մանր մարդիկ, որ փակեցիք մեր պայծառ դռները, ու հիմա դանակը մեր սրտին եք ուղղել։
Բայց սիրտը մի հատիկ է։ Եթե դա նաև ձե՛ր սիրտն է, ուրեմն դուք ինքնասպաններ եք։ Եթե դա ձեր սիրտը չէ, ուրեմն դուք մեզ օտար եք, թշնամի։
Երկու դեպքում էլ դուք Մայր Աթոռում անելիք չունեք։ Երկու դեպքում էլ ձեր արածը սպանության փորձ է»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան