Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին
141
Այսօր, 14:12

«Ի՞նչ է արվում այսօր՝ անհետ կորածների խնդրի հետ կապված»,- այսօր կառավարության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներն այս հարցն ուղղեցին վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին։ «Այն ամենը, ինչ կատարվում է, պարտադիր չէ, որ հրապարակային լինի, և եթե դուք արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Թե ինչ է կատարվում՝ դրա պատասխանը ես չեմ կարող հստակ տալ, քննչական գործողություններ են կատարվում, որոնց պատասխանը Քննչական կոմիտեն է տալիս»,- պատասխանեց Իսախանյանը։ -Ես կիսում եմ ձեր ցավը, բայց, արդարության համար պետք է ասել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում՝ այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար: Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների և զոհվածների ընտանիքների կողքին, իհարկե, հնարավոր է նաև դժգոհություններ լինեն, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում և ոչինչ չի անում անհետ կորածներին գտնելու համար»։

Ի պատասխան վարչապետի օգնականի հավաստիացումների՝ ծնողներն արձագանքեցին, որ որևէ քայլ չի արվում․ «Գնում ենք Քննչական, ասում են գնացեք կառավություն, դիմում ենք կառավարություն՝ ուղարկում են ԱԱԾ, չգիտենք՝ մենք ինչ ենք դարձել»։

Գագիկ Իսախանյանը հանդիպեց անհետ կորածների հարազատներին