«Անհետ կորածների հարցը խոչընդոտվում է ոչ միայն Ադրբեջանից, այլև՝ Հայաստանից» Տաթևիկ Սողոյան
![]() 149 Այսօր, 15:30 «Անհետ կորածների հարցը խոչընդոտում են ոչ միայն Ադրբեջանից, այլև՝ Հայաստանից»,- այսօր կառավարության շենքի դիմաց անհետ կորածների հարազատների կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարել է փաստաբան, անհետ կորածի հարազատ Տաթևիկ Սողոյանը։ «Մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել եմ Անհետ կորած անձնանց միջազգային հանձնաժողովի (ICMP) ներկայացուցիչների հետ, որոնք կատարվել էին ծավալուն հետազոտություն և 2023թ․ դեկտեմբերի 23-ին ներկայացրել դրա արդյունքները։ Այն նաև հրապարակվել էր պաշտոնական կայքում, որը հետո, ըստ իմ տեղեկությունների՝ ՀՀ իշխանությունների խնդրանքով հեռացվել է կայքից։ Զեկույցի ուսումնասիրությունից ինձ համար պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին, որի շուրջ մտահոգությունս ներկայացրել եմ հանդիպման ժամանակ։ Զեկույցի հեղինակները մտահոգություն հայտնեցին՝ ասելով, որ եթե նախկինում մեր մտահոգությունը հիմնականում Ադրբեջանն էր, որ կարող է խոչընդոտել անհետ կորածների ճակատագրերի պարզումը, ապա հիմա հասկանում ենք, որ նաև խոչընդոտում է Հայաստանը»,- ասաց Տաթևիկ Սողոյանը։ Նա նաև նշեց, որ ՀՀ իշխանությունները փորձելու համար ցույց տալ, որ այն բոլոր ԴՆԹ փորձաքննությունները, որոնք արվել են Հայաստանում՝ ճշմարիտ են, մանիպուլյատիվ հնարքով ծնողներին հայտնել են, որ դրանք ևս հաստատվում են ICMP լաբորատորիայում կատարված փորձաքննությամբ, մինչդեռ իրականում ICMP-ին փոխանցվել են այն նմուշները, որոնց դեպքում Հայաստանում դժվարություն է առաջացել պրոֆիլավորում իրականացնելու։ «Հայաստանի իշխանությունները, վկակոչելով հեղինակավոր անունը, փորձել են ծնողների մոտ տպավորություն ստեղծել, որ իրենց արած փորձաքննությունների արդյունքները ճշմարիտ են, եկեք համակերպվեք իրականության հետ»,- հավելեց փաստաբանը։ Նշենք, որ ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի մոտից երթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ նամակ են հանձնել հանձնակատարին։ |

«Ի՞նչ վտանգ կա, որ մեծաթիվ ոստիկաններ են բերվել»․ լրագրողը՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանին (տեսանյութ)
2316:54
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7416:24
Միասնական ժամերգություն՝ Մայր Աթոռում․ բազմաթիվ քաղաքացիներ ու ոստիկանական ուժեր են հավաքվել․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10116:18
«Վեհափառի հեռացման գլխավոր «պատճառաբանությունը» տարրական զրպարտություն է»․ Լևոն Զուրաբյան
8716:12
«Անհետ կորածների հարցը խոչընդոտվում է ոչ միայն Ադրբեջանից, այլև՝ Հայաստանից» Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
13415:30
«Վեհափառ Հայրապետը կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն»․ Մայր Աթոռ
12615:24
Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
10915:21
«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
14814:12
