«Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է, որ այսօր Մայր Աթոռում սադրանքներ լինեն»․ Էդմոն Մարուքյան
![]() 160 Այսօր, 17:18 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․ Ներկայիս կառավարությունը զորք բերելու լեգիտիմ պատճառ է փնտրում»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով երեկ 10 եպիսկոպոսների տարածած հայտարարությանը, մասնավորապես ասում է․ «Շատ կանխատեսելի է, որ այս հայտարարությունից հետո բոլոր ընդդիմադիր ուժերը նաև այլ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ լինելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պաշտպանելու են եկեղեցին։ Ուշադրություն դարձրեք, որ որևէ ՔՊ-ական գործիչ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ առանց նրա գլխավորության, չի հայտարարել, որ իրենք նույնպես գնալու են Էջմիածին։ Մենք միշտ ասել ենք, որ եկեղեցու ներսում եղած խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում, և մենք՝ քաղաքական գործիչներս, չպետք է միջամտենք այդ խնդիրներին։ Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է, որ այսօր Մայր Աթոռում լինեն սադրանքներ, ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիները տրվեն սադրանքին։ Նա շատ կուզենա, որ անգամ եպիսկոպոս ծեծեն, որ ինքը լեգիտիմ հնարավորություն ստանա լինելու «զոհերի» կողքին և զորքերով մտնի Էջմիածին։ Այսինքն ասի՝ նայեք, սա կրիմինալ տարածք է, հանցագործություններ, խուլիգանություններ են այստեղ տեղի ունենում, և ինչ պետք է անի պետությունը, եթե ոչ կարգուկանոն ապահովի և վերջապես մաքրի եկեղեցին, որովհետև այնտեղ խուլիգաններ են։ Սա շատ լավ նախագծված պլան է, և այս պլանին, այս սադրանքին պետք չի որևէ կերպ տրվել։ Եթե մենք չենք խաղում Նիկոլ Փաշինյանի խաղը, նա այսօր էլ է պարտվում, այսինքն, եթե այսօր որևէ սադրանք չլինի, այդ եպիսկոպոսները գնան Մայր Աթոռ, նրանց մուտքը չարգելափակվի, որևէ վիրավորանք, որևէ սադրանք չլինի, թող գան, մասնակցեն ժողովին, ներսում թող Վեհափառն ու եկեղեցականները նրանց հետ խոսակցություն ունենան»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Միրզախանյա՛ն, տղուդ՝ Օհանի արև, սուտ ես խոսում». քաղաքացին՝ արքեպիսկոպոսին (տեսանյութ)
3219:18
«Շատ եմ ամաչում, որ ամբողջ աշխարհի դիմաց կարող էինք Մայր Տաճարը նման իրավիճակում պահել». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
4319:12
«Էս ձեզ «Գազել»-ո՞վ են արդեն տանում, բա «Բենթլի»-դ ո՞ւր ա». տիրադավ եպիսկոպոսներին միկրոավտոբուսով հեռացրեցին Մայր աթոռից (տեսանյութ)
9418:54
Մայր Աթոռի բակում տիրող խառնաշփոթի ժամանակ վատացավ քաղաքացու ինքնազգացողությունը (տեսանյութ)
6418:48
«Սուրբ Էջմիածինն ամենքիդ տունն է». Վեհափառի խոսքը՝ Մայր Աթոռում (տեսանյութ)
6618:36
Ժամերգությունից հետո Վեհափառը հոծ թափորի ուղեկցությամբ հանդարտ հեռացավ Մայր տաճարից (տեսանյութ)
13118:30
Հավատացյալները խլացրեցին «Կտիճ, հեռացիր» գոռացող սադրիչների ձայնը (տեսանյութ)
10618:24
«Սա Նիկոլի գիծն է՝ Հայաստանը բաժանել. գլխավոր սադրիչը ուղարկել է մնացած սադրիչներին». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
11518:18
