Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Միասնական ժամերգություն՝ Մայր Աթոռում․ բազմաթիվ քաղաքացիներ ու ոստիկանական ուժեր են հավաքվել․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Միասնական ժամերգություն՝ Մայր Աթոռում․ բազմաթիվ քաղաքացիներ ու ոստիկանական ուժեր են հավաքվել․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
138
Այսօր, 16:18

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միասնական ժամերգություն է լինելու՝ անազատության և գերության մեջ գնտվող հայրենակիցների, Սուրբ Եկեղեցու անսասանության համար։

Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվում Եկեղեցու բակում։ Այնտեղ կենտրոնացված են նաև բազմաթիվ ոստիկանական ուժեր։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի հետ հանդիպած 10 եպիսկոպոսները հայտարարություն են տարածածել՝ կոչ անելով քաղաքացիներին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Հայտարարություն է տարածել նաև Արագածոտնի թեմը՝ այն մասին, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այդ հայտարարություններից հետո ընդդիմադիր ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին և կոչ արել հասարակությանը՝ հավաքվել Մայր Տաճարում՝ հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու:

Միասնական ժամերգություն՝ Մայր Աթոռում