Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են դիմակավորված հատուկ օպերացիաներ, որի արդյունքում կան բերման ենթարկվածներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Մալաթիայում հայտնի «Ոսկու շուկայի» տարածքում իրականացրած օպերացիայի արդյունքում ոստիկանություն են տեղափոխել Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի փեսային, ով ավելի շատ հայտնի է որպես Մալաթիայի «ոսկու շուկան տիրություն անող» «Լեդի Հակոբի» Զորիկ։ Իրավապահները օպերացիա են իրականացրել նաև Կուրղինյան փողոցում՝ «Լեդի Հակոբի» ազգականի տանը։ Հիմնականում փնտրել են թմրամիջոցներ, զենք-զինամթերք և այլ կասկածելի իրեր։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Ոստիկանություն տեղափոխված անձանց թիվը հասնում է 15-ի։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։

Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
141Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
140Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
296Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
522Երեկ, 13:57
Իրանում 4,5 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել
529Երեկ, 12:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա (տեսանյութ)
372Երեկ, 11:41
Ջրասուզակը գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը
181Երեկ, 11:30
ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանում ամերիկյան ռազմական ինքնաթիռների վրա
478Երեկ, 09:05