Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Միակ մարդը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր». Էդգար Էլբակյան

«Միակ մարդը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր». Էդգար Էլբակյան
137
Այսօր, 21:48

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամերգության ճիշտ այն պահին, երբ պիտի սկսվեր (և սկսվե՛ց) Վեհափառ Տիրոջ հայրապետական մաղթանքը, մի խումբ անձինք, առերևույթ հանցավոր համաձայնության գալով, սկսեցին ասպատակել Մայր Տաճարի շենքը, մի քանի անգամ ներս խուժեցին, ապա դուրս դրվեցին այնտեղից։
Այդ ընթացքում Տաճարի ներսում վիճակը գերլարված էր․ կանայք աղոթախառն արտասվում էին, տղամարդկանց մի մաս, որոնց առաջին շարքերում՝ հոգևորականները, շտապում էր մուտքի դռան մոտ՝ վիճակը հանդարտեցնելու։ Ներկաների մյուս մասն էլ, սատանայի ծառաներին հակառակ, փորձում էր անխուսափելի անեծքն աղոթքի վերածել։
Եվ միակ մարդը, որ այդ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման՝ մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր։ Նրա ճառ-մաղթանքը գեթ մեկ վայրկյան չդադարեց։ Աշխարհական միջոցառման պայմաններում դադար կառնեին, կսպասեին մինչև վիճակը հանդարտվի կամ նման մի բան։ Իսկ հոգևոր աշխարհի մարդը գիտի, որ աստվածառաք իր խոսքի և գործի անդադարությա՛մբ է հենց հանդարտվելու վիճակը։
Աշխարհական հայերս պիտի շատ փափագենք, որ Հայոց եկեղեցու ուխտյալ սպասավորների տոկունությունից և մարտունակությունից գոնե մի մաս ունենք։ Այլապես Հայաստանը չի ազատագրվի։
Աստված երկար օրեր պարգևի Վեհափառ Հայրապետին, ազատություն՝ եկեղեցու գերյալ և անհետ կորած բոլոր հոգևոր և աշխարհական սպասավորներին և շուտափույթ ապաքինում Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան