Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Փաշինյանական իշխանությունը շատ լավ օգտագործում է ուրացողներին, վարկաբեկում և դուրս շպրտում փողոց». Տիգրան Աբրահամյան

«Փաշինյանական իշխանությունը շատ լավ օգտագործում է ուրացողներին, վարկաբեկում և դուրս շպրտում փողոց». Տիգրան Աբրահամյան
113
Այսօր, 22:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին, որոնց կոմպրոմատների ներքո, ուժայինների շղթայով բերեցին Էջմիածին և գլխիկոր հետ վերադարձրին:
Փաշինյանական իշխանությունը մի բան շատ լավ կազմակերպված է անում՝ օգտագործում է ուրացողներին, մինչև վերջ վարկաբեկում և դուրս շպրտում փողոց:
Իրենց հոգևոր ընկերներին և ժողովրդին դավաճանածներն անեծքի, անպատվության և ամոթանքի ներքո գլուխները կախ եկան ու փախան. ավելի ճիշտ՝ բերին և տարան:
Իսկ հավատավոր ժողովուրդն եկավ, մասնակցեց ժամերգությանը, սատարեց Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա հավատարին հոգևորականներին ու թույլ չտվեց, որպեսզի իշխանությունը Մայր Աթոռի նախաձեռնությունը խաթարի»: