Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Տիրադավ եպիսկոպոսների հոգևոր վախճանը շատ սոսկալի է լինելու». Դերենիկ Մալխասյան

«Տիրադավ եպիսկոպոսների հոգևոր վախճանը շատ սոսկալի է լինելու». Դերենիկ Մալխասյան
137
Երեկ, 22:48

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը ֆեյք հոգևորականներին ու տիրադավ եպիսկոպոսներին օգտագործելու է մինչև վարդապետի խազը ու դեն շպրտի՝ որպես բարոյապես մաշված գործիքներ։
Դրանց միակ փրկությունը՝ ինքնակամ կարգալույծ լինեն, «Տիրադավ քրիստոնյանների ազատ միաբաններ» անունով կուսակցություն ստեղծեն ու քաղաքականությամբ զբաղվեն։ Կարող են ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու դիմում էլ գրեն, ու Նիկոլին մատուցած ծառայությունների համար մի քանի պատգամավորի տեղ պահանջեն։ Եթե այդ շանսն էլ բաց թողեցին, դրանից լավ շանս այլևս չեն ունենալու։
Այսպես շարունակելու դեպքում, կանախատեսում եմ, որ իրենց հոգևոր վախճանը շատ սոսկալի է լինելու։ Միայն այսօրվա քայլով արժանանալու են սերունդների դաժան դատին՝ «պատվավոր» տեղ զբաղեցնելով հայ ազգի եղկելի գործիչների ցանկում»: