Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու են փաստերն ու մարդկային դեմքերը»․ Տիգրան Աբրահամյան

«Աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու են փաստերն ու մարդկային դեմքերը»․ Տիգրան Աբրահամյան
118
Այսօր, 10:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայր Աթոռում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների ֆոնին ուշադրության է արժանի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ժամերգության ընթացքում հնչեցրած խոսքը:
Ի տարբերություն գործող ռեժիմի՝ ատելության, թշնամության և բախումներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա:
Ռեժիմի կողմից տիրադավների հավաքագրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելու հանգամանքը ևս մեկ հնարավորություն է՝ կողքից գնահատելու Փաշինյանի առաջարկն ու ասելիքը, մյուս կողմից՝ Մայր աթոռի արժանապատիվ, զուսպ, հավասարակշռված կեցվածքն ու հանրությանն ուղղվող մեսիջները:
Մեկ է՝ աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը»: