Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում»․ Դավիթ Սարգսյան

«Բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում»․ Դավիթ Սարգսյան
155
Այսօր, 16:48

Լրագրող Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում: Այդ ի՞նչ խարդավանքներ ես հյուսում օվկիանոսից այն կողմ, տիրադա՛վ: Բանտված չորս հոգևոր եղբայրներիդ զորակցելու փոխարեն՝ հոգիդ սատանային ես վաճառել ու փորձանքից հեռու՝ ամերիկյան շռայլ կյանքն ես վայելում՝ Լուսավորչի գահի փափագը սրտումդ: Չե՛ս հաջողելու...»։

Աղբյուրը`   Դավիթ Սարգսյան