Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Կարմիր կետագծերում կայանման համար վճարի թանկացումն անհիմն է»․ Արմենակ Դանիելյան

«Կարմիր կետագծերում կայանման համար վճարի թանկացումն անհիմն է»․ Արմենակ Դանիելյան
102
Այսօր, 00:24

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի հանրային տրանսպորտի աշխատանքի որակը չի լավացել, չի փոխվել, սակայն վատացել, փոխվել է սակագինը։ Հասարակական տրանսպորտի ուղեվարձի 50% թանկացումը այդ նույն տրանսպորտի աշխատանքի բարելավման վրա 50% ազդեցություն չի ունեցել, տրանսպորտից օգտվող ուղևորի համար 2024թի համեմատ 50% լավարկում չի եղել։
• Մայրաքաղաքում կարմիր կետագծերում կայանման համար վճարի թանկացումը անհիմն է և ոչ իրավաչափ է։ Սա ես չեմ ասում, սա «ասում է» կամ «ասել է» ՀՀ Վարչական Դատարանը 2 անգամ՝ 2024թ.-ին և 2025թ.-ին, իսկ Վերաքննիչ դատարանն էլ հաստատել է 2025թ․-ի դեկտեմբերի 12-ին։
• 2026թ․-ին Երևանի քաղաքապետարանի (վարչական շրջանները ներառյալ) աշխատակազմին տրվող պարգևավճարային ֆոնդը կազմում է 1,128,000,000 (1 միլիարդ 128 միլիոն) դրամ, որը աշխատավարձային ֆոնդի 12,5%-ն է։ 2025թ.-ին պարգևատրման ֆոնդը կազմել է 714,000,000 (714 միլիոն) դրամ, որը աշխատավարձի ֆոնդի 8% -ն է։ 2024թ.-ին պարգևատրումների գումարը կազմել է 458,000,000 (458 միլիոն) դրամ, որը աշխատավարձերի գումարի 5,5%-ն է»։