Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ինձ փնտրել են ու չեն գտել, որոշել են բերման ենթարկել»․ Հռիփսիմե Ջեբեջյան

«Ինձ փնտրել են ու չեն գտել, որոշել են բերման ենթարկել»․ Հռիփսիմե Ջեբեջյան
136
Այսօր, 13:48

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս խառը օրերին ծնողներիս են զանգում Մալաթիայի ոստիկանությունից, ասում են՝ ձեր աղջկան ենք փնտրում, համար են թողնում, որ զանգեմ: Զանգում եմ, ասում են՝ ձեզ բերման ենթարկելու որոշում ունենք)) Ասում եմ՝ խի՞, ե՞րբ, ինչպե՞ս․․․ Ասում ա՝ ձեզ չենք գտել, Կոտայքի քննչական պիտի գնաք: Պարզվում ա՝ 2023-ին Փաշինյանի ասուլիսին հարց տալուց հետո ինձ վիրավորած ՔՊ աջակցի գործով է: Դատի էի տվել, դատը շահել էի ու ոչ մի կերպ ներողություն անգամ չէր խնդրում: Հիմա դրա համար ինձ են բերման ենթարկում, որ գնամ ցուցմունք տամ, քրգործ հարուցեն)) Ամենախնդալուն էն ա, որ ինձ փնտրել են, փնտրել ու չեն գտել, որոշել են բերման ենթարկել․․․
Հ.Գ. Քննչական արդեն գնացել եմ, ամեն ինչ նորմալ է»։