«Նոր հատուկ ռազմական գործողություններ չեն լինի, եթե Արևմուտքը հարգի Ռուսաստանին»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին հայտարարել է, որ նոր հատուկ ռազմական գործողություններ չեն լինի, եթե Արևմուտքը Ռուսաստանին հարգանքով վերաբերվի։
«Ասել են, որ ՆԱՏՕ-ն անգամ մեկ դյույմ դեպի արևելք չի ընդլայնվի։ Սա ուղիղ խոսք է, բառացի մեջբերում։ Եվ ի՞նչ ստացվեց։ Խաբեցին։ Պարզապես անտեսեցին անվտանգության ոլորտում ունեցած մեր շահերը»,- նշել է Պուտինը։ «Ինչ վերաբերում է նոր հատուկ ռազմական գործողություններին, դրանք տեղի չեն ունենա, եթե Արևմուտքը հարգի Ռուսաստանին։ Արևմտյան քաղաքական գործիչներն են ստեղծել ներկայիս քաղաքական իրավիճակը իրենց ձեռքերով։ Նրանք նաև շարունակում են սրել իրավիճակը՝ պնդելով, որ Մոսկվան պլանավորում է հարձակվել Եվրոպայի վրա, բայց դա անհեթեթություն է։ Ռուսաստանը պատրաստ է աշխատել բոլորի հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, բայց հավասար հիմունքներով, փոխադարձ հարգանքով»,- ասել է Պուտինը։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
10300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
143Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
234Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
231Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
131Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
227Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
214Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
201Երեկ, 14:25