Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է

Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
132
Այսօր, 20:36

«Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը «Մեգա Թրեյդ»-ն է, և առաջիկայում այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում:

««Սիլ Կապիտալ» ընկերությունը տարիներ առաջ ձեռք է բերել «Ռան Օիլ»-ը: «Մեգա Թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:

Ադրբեջանական բենզինի գինն այս պահին, ըստ Հայրիյանի, հստակ ասել չեն կարող: Ներմուծումից հետո կհաշվարկվի վառելիքի ինքնարժեքը, և կսահմանվի մանրածախ վաճառքի գին: Ամեն դեպքում, ըստ տնօրենի, իրենց կանխատեսումներով բենզինի գինը կնվազի:

«Մեգա Թրեյդը» գնել է շուրջ 600 տոննա ադրբեջանական բենզին: Ի դեպ, հայաստանյան այս ընկերությունը չի ներկրել բենզին Ադրբեջանից, այլ գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:

«Մեգա Թրեյդի» տնօրենի փոխանցմամբ՝ առաջին խմբաքանակի վաճառքից հետո պարզ կլինի՝ արդյոք հետագայում ևս ադրբեջանական վառելիք կգնե՞ն, թե՞ ոչ: Ամեն դեպքում, ընկերությունը մտադիր է ադրբեջանական վառելիքի գնումները շարունակական դարձնել:

Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ»,- գրել է լրատվամիջոցը: