Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Հնարավոր է այս ներկրումը նախընտրական քարտ-բլանշի շրջանակում է»․ Հակոբ Բադալյան

«Հնարավոր է այս ներկրումը նախընտրական քարտ-բլանշի շրջանակում է»․ Հակոբ Բադալյան
121
Երեկ, 23:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաստորեն, ադրբեջանական բենզին ներկրող մասնավոր ընկերությունը պատկանում է ներկայումս ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Սա, իհարկե, անսպասելի նորություն չէ:

Ես օրեր առաջ կարծիք էի հայտնել, որ, եթե կառավարությունը զբաղվում է այս հարցով, ուրեմն խոսքը մի այնպիսի մասնավորի մասին է, որը անմիջական առնչություն ունի կառավարության հետ:

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը նշել է, թե ադրբեջանական բենզինի ներկրումը թույլ կտա շուկայում զգալի իջեցնել բենզինի գինը: Այս մասով էլ, օրեր առաջ կարծիք հայտնել էի, որ հնարավոր է այս ներկրումը նաև նախընտրական քարտ-բլանշի շրջանակում է՝ բենզինի գները իջեցնելու և այդ կերպ քարոզչական էֆեկտ ստանալու համար:

Մնացյալն, իհարկե, Հայաստանի հանրապետության սպառողի գիտակցության ու արժանապատվության հարց է»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան