Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու «գալոչկա» դնելու համար․ մի՛ արեք»․ Մնացական Բիչախչյան

«Ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու «գալոչկա» դնելու համար․ մի՛ արեք»․ Մնացական Բիչախչյան
111
Այսօր, 02:06

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի պարզ ինստրուկցիա ասեմ, արեք: Դժվար բան չէ, մի 10 վայրկյան է տանելու ձեզանից: Հենց ֆեյսբուքում տեսնում եք ծննդյան օրն է մեկի, մինչ մատներդ մեխանիկորեն էն շաբլոն փուչիկ, սալյուտ, տորիթիկների վրա սեղմելը, շնորհավորելը, մտեք հասցեատիրոջ էջ: Գիտե՞ք ինչի, որովհետև ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու գալոչկա դնելու համար, որովհետև առանց նայելու էջը, նահատակված զինվորի էջին հերիք չէ փուչիկ ու տորթ են տեղադրում, մի հատ էլ գրում են երջանիկ կյանք ունենաս: Մի անգամ էլ եմ գրել այս առիթով, էլի եմ ասում, մի՛ արեք նման բաներ, շնորհավորեք էն մարդկանց, ում ճանաչում, շփվում եք հետները և ծննդյան մասին ֆեյսբուքում հիշեցում չլինելու դեպքում նույնիսկ կհիշեք ու կզանգեք կշնորհավորեք»։