Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Անահիտ Ավանեսյա՛ն, առողջապահության ոլորտում բարդակը կարգավորիր»․ Ոսկան Սարգսյան

«Անահիտ Ավանեսյա՛ն, առողջապահության ոլորտում բարդակը կարգավորիր»․ Ոսկան Սարգսյան
79
Այսօր, 13:00

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «ԱԱԾ գաղտնազերծված փաստաթղթի ձևի մասով պրոֆեսիոնալ մեկնաբանություններ անողներ ջան, որ էս բառը սենց պետք ա լիներ էն մեկը նենց, կարող է համեմատում եք ձեր ունեցածների հետ՞ ու տարբերություններ եք գտնում. չեք կարծում, որ բոլոր գործակալներինը իդենտիկ նույնը չի:
Եթե մարդը հավաքգրող չի եղել ու ոչ էլ հավաքագրվող ինչ գիտի էտ մանրամասները լավ չեմ պատկերացնում»: Առողջապահության նախարարը կիսագրագետ, կետադրական նշանների բացթողումներով տեքստ է գրել։ Առողջապահության ոլորտում բարդակ է տիրում, իսկ պետական բյուջեից հսկա ռոճիկ ու մեծ պարգևավճարներ ստացող Ա․ Ավանեսյանը փոխանակ առողջապահության ոլորտում տիրող բարդակը կարգավորի, գործակալների հավաքագրման գործընթացի նրբությունների մասին է դատողություններ արել։ Առջևում ԱԺ ընտրությունենր են, նման գրառում անելով՝ Ա․ Ավանեսյանը նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնել» և ՔՊ-ի նախընտրական ցուցակում անցողիկ տեղ ստանալ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան