Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Աբովյան-Չարենցավան և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Աբովյան-Չարենցավան և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
123
Այսօր, 10:36

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է. «Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Աբովյան- Չարենցավան և Դիլիջանի տարածաշրջանի (Հաղարծին վանական համալիրի հատված) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։