«Մենք պետք է իրավիճակ փոխենք՝ չսպասելով, որ ինչ-որ փրկիչ գալու է Հայաստանը փրկելու». Ոսկան Սարգսյան
![]() 150 Այսօր, 16:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անցած 7,5 տարում ի՞նչ արդյունքներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Տարօրինակ, հազարավոր զոհերով պատերազմում պարտված,դրանից հետո Արցախը, Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնած, սահմանազատման անվան տակ, ապօրինի կերպով Կիրանցի 15 հեկտար հողերը, Կիրանց-Բաղանիս հատվածում, Բերքաբերում 30 տարի ամրացված դիրքերը հանձնած, պետական պարտքը 6,7 միլիարդ դոլարից ավելի քան 14 միլիարդ դոլար սարքած Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները հայտարարում են Հայաստանի 2 մեծ ձեռքբերման մասին՝ Հայաստանը դարձել է ժողովրդավարության բաստիոն, Հայաստանն աննախադեպ ինքնիշխան է դարձել։ 2-ն էլ բացարձակ սուտ են։ Հայաստանում ժողովրդավարության հոտ անգամ չկա, ամբողջ իշխանությունը կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Ժողովրդավարությունը՝ դեմոկրատիան ծագել է Հին Հունաստանում, որտեղ որոշումներ կայացնում, քվեարկությանը մասնակցում էր բնակիչների մի փոքր տոկոսը՝ ստրկատերերը, ազատ քաղաքացիները, բնակչության մեծամասնությունը ստրուկներ էին, որոնք իրավունքներ չունեին։ Հայաստանում էլ իշխանավորների, մեծահարուստների մի փոքր խումբ կյանքն է վայելում բնակչության բացարձակ մեծամասնության աշխատանքի հաշվին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի բնակիչները 3 միլիոն վարչապետեր են, սակայն այդ վարչապետերին բեռնեց բարձրացած հարկերով, հանուն գերհարստացած բանկերի շահույթների Հայաստանի հպարտ քաղաքացիներին փորձում է զրկել անկանխիկ առևտուր, տարբեր գործարքներ անելու հնարավորությունից, թոշակառուների թոշակը չբարձրացնելով՝ նրանց մատնում է թերսնման, պետական բյուջեն անխնա մսխում է իր և թիմակիցների կայֆերի համար։ Ինքնիշխանության մասին։ Երբևէ Հայաստանն այսքան կախյալ, այսքան խղճուկ վիճակում չի եղել։ Նախկինում Հայաստանը հիմնականում կախված էր Ռոսաստանից։ Այժմ Ռուսաստանից կախվածությունը չի նվազել, դրան ավելացել է Ադրբեջանից, Թուրքիայից, Արևմուտքից մեծ կախվածությունը, միջազգային հանդիպումներում Նիկոլ Փաշինյանի անմխիթար վիճակը ցույց է տալիս, թե ինչքան «ինքնիշխան է» Հայաստանը։ Շուտով նոր տարի է, նոր տարին ինքնին Հայաստանին փրկություն չի բերելու, մենք՝ բոլորս պետք է իրավիճակ փոխենք, չսպասելով, որ ինչ-որ փրկիչ գալու է Հայաստանը փրկելու։ 2018-ին Հայասստանի ու հայության գլխին սարքեցին «Իջևան մոլորակից իջած փրկչին» քաղաքական թատրոն-կեղծ հեղափոխությամբ իշխանության բերելով, դրա ծանր հետևանքները դեռ երկար ենք զգալու»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում «Ռոմանոս Պետրոսյան -2» Ստյոպա Սաֆարյանն է (տեսանյութ)
7317:24
«Պետությունը տարիներ շարունակ չի կարողացել ձևավորել Շիրակի զարգացման հստակ տնտեսական մոդել». Մհեր Մելքոնյան
10016:48
«Մենք պետք է իրավիճակ փոխենք՝ չսպասելով, որ ինչ-որ փրկիչ գալու է Հայաստանը փրկելու». Ոսկան Սարգսյան
13216:18
Ճապոնիայի կենդանաբանական այգիները կես դարի ընթացքում առաջին անգամ կմնան առանց պանդաների
15715:58
Արամ Ա-ն 2026թ.-ը կհայտարարի «հագևոր կյանքի վերանորոգման տարի»
14215:42
«Միանում եմ Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին». Ռուբեն վարդապետ Զարգարյան
17015:25
«Ուսապարկերը կիրակի օրերը Նիկոլի «աստծուն» հավատում են միայն Նիկոլի առկայության դեպքում». Ռուբեն Մխիթարյան
10614:50
Starship-ի փորձարկումը վտանգի տակ է դնում ուղևորատար ինքնաթիռները. #WSJ
20714:14
