«Նպատակը Ռուբենի օրինակն արժեզրկելն է». Հակոբ Բադալյան
![]() 124 Այսօր, 02:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանում ցուցադրել են ֆիլմ Ռուբեն Վարդանյանի մասին: Չեմ դիտել, ու չեմ դիտելու, որովհետեւ վստահ եմ, համոզված, որ չէր կարող Ռուբեն Վարդանյանի մասին Ադրբեջանի նկարած ֆիլմը լինել Ռուբեն Վարդանյանի մասին: Ենթադրում եմ, նաեւ դատելով ադրբեջանական քարոզչամիջոցների որոշակի վերնագրերից, որ ֆիլմի «իմաստը» պետք է եղած լիներ այն, թե՝ Վարդանյանը Կրեմլի նախագիծն էր, որի շրջանակում «գործուղվել» էր Արցախ: Սա պարզապես քարոզչական հնարք չէ, այլ նաեւ Հայաստանի հանրության հանդեպ ազդեցության հոգեբանական հնարք, որի նպատակը Ռուբենի օրինակն արժեզրկելն է: Որպեսզի հնարավորինս շատ մարդ համոզված լինի, որ Ռուբենը մարդկային խիզախության օրինակ չէր, այլ «աշխարհաքաղաքական կատարածության»: Հայ հանրությանը «արգելվում» են մարդկային խիզախության օրինակները: Ընդ որում, եթե ուշադիր կարդաք այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը, այդ արգելքը սահմանվում է նաեւ դրա կետերում: Ամենացավալին այն է, որ այն նպատակը, որ հետապնդում է Ադրբեջանը՝ մասնավորապես Ռուբենի մասով, Հայաստանում սպասարկվում է շատ ավելի վաղուց, անգամ այնքան վաղուց, երբ դեռ կար Արցախի գոնե մի մասը, երբ Ռուբենը նոր էր գնացել Արցախ: Ռուբենին պետք չէ «աստվածացնել», կուռք սարքել, բոլորովին: Նա միակ խիզախը չէ: Բայց նա խոսուն օրինակ է, որը՝ արգելված է: Հայաստանի հանրությունը չպետք է մտածի «խիզախության» օրինակներով: Օրինակները պետք է լինեն միայն «առեւտրային»: Հայաստան պետության եւ հայաստանյան հանրության համար ռեգիոնում սահմանվում է այդ գործառույթը: Դրա պետական-քաղաքական հավանությունը կամ համաձայնությունը տրված է: Հարցը հետեւյալն է՝ տրվու՞մ է հանրային հավանությունը, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանի հանգուցային դրվագ է լինելու խորհրդարանի ընտրությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Այս տգիտությունն արտաբերողը Քըլըչի քայլիստ Ռուբենի հայրն է». Գագիկ Համբարյան
5603:06
«Նպատակը Ռուբենի օրինակն արժեզրկելն է». Հակոբ Բադալյան
11502:06
«Մեզ պետք է ազգային պետություն, լիբերալ համակարգը կառուցված է վտանգավոր պատրանքի վրա». Արմեն Եղիազարյան
12901:06
Շվեդիայում չեն կարողացել կալանավորել 12-ամյա վարձու մարդասպանին տեղական օրենքների պատճառով
23400:48
Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ից տարեկան կարտաքսի 1 միլիոն ներգաղթյալի
21000:18
«Ալիևն իր «պառվանախշունի» հետ փախչելու է Ադրբեջանից». համացանցը հիշեցնում է Ալեն Սիմոնյանի ելույթը պատերազմի ծանր օրերին (տեսանյութ)
177Երեկ, 23:42
«Բնության հրաշք». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Նիկոլ Փաշինյանի հակասական մտքերը՝ վարչապետ դառնալուց առաջ ու հետո (տեսանյութ)
147Երեկ, 22:48
