Երկուշաբթի, 22 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին

Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին
172
Երեկ, 22:18

Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր Կամո Ունանյանն օրերս Մոսկվայում հայտնվել է ոստիկանների ուշադրության կիզակետում։

Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում հայ մարզիկին, առանց բացատրության, փողոցում ձեռնաշղթաներ են հագցրել, բերման ենթարկել բաժին, ապա՝ ձերբակալել։ Իսկ թե ինչու էր Կամոն մեկնել Մոսկվա և ինչ պատճառաբանությամբ են ձերբակալել նրան, նա մանրամասներ կներկայացնի, երբ շատ շուտով ազատ կարձակեն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կարատեի միության լրատվականը: