«Պատրաստվում են ապօրինի շինության վրա կառուցեն 2-րդ հարկ»․ Արթուր Չախոյան
![]() 144 Այսօր, 13:12 Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ավինյանի 700 հազար դոլարանոց կոռուպցիոն անգործության վերաբերյալ»։ Տեսանյութում նա մասնավորապես նշում է․ «Նոր Նորքում ապօրինի կառուցվող շուկայի կոռուպցիոն գործողություններն արդարացնելու համար, ասում են՝ ի՞նչ վատ բան ենք արել, շուկա ենք կառուցել։ Խի՞, ապօրինի շինարարություն անող մարդիկ ի՞նչ վատ բան են անում որ։ Օրինակ՝ առանց շինթույլտվության տուն են սարքում, ի՞նչ վատ բան են անում, մարդիկ այնտեղ ապրում են ուղղակի, հո մարդ չեն սպանում, կամ, որ ապօրինի սրճարաններ են սարքում, բայց ի՞նչ վատ բան են անում՝ աշխատատեղեր են ստեղծում։ Իսկ իրականում իշխանությունների հետ կոռուպցիոն ապօրինության պայմանավորվածության շրջանակում արդարացում են գտել, որ թույլ տվեք մենք շուկա սարքենք, որ Մասիվում փողոցային առևտուրը չլինի, իշխանություններն էլ ասել են՝ լավ, աչք փակենք, դուք էլ մեր գրպանները լավ փակեք։ Բացի այդ, պատրաստվում են նաև այդ ապօրինի շինության վրա կառուցեն 2-րդ հարկ և այդպիսով այդ ամենը օրինականացնեն, իսկ Երևանի քաղաքապետարանն այս աշխատանքները չի կասեցնում»։ Աղբյուրը` Արթուր Չախոյան |

«Կրկին նույն թանկացված և երևանցուն ծանրաբեռնող գներն են մտցրել օրակարգ»․ Սամվել Հակոբյան
2814:18
«Դուք մեր եթիմի վիճակին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
9414:06
«Արցախցիները Վրթանես Աբրահամյանին այլևս չեն ընկալում որպես թեմի առաջնորդ»․ Նաիրի Հոխիկյան
8213:54
«Բա տղա էիր, իջացնեիր»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
8913:42
«Պատրաստվում են ապօրինի շինության վրա կառուցեն 2-րդ հարկ»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
12913:12
«Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք»․ Արսեն Բաբայան
11212:54
«Իրենց պլաններով կաթողիկոսը պիտի հեռացած լիներ վաղուց»․ Արմենուհի Վարդանյան
15812:36
«Ձեզ համար նորմա՞լ է, որ ձերոնք ապօրինի մտել են ժողովրդի գրպանն ու դուրս չեն գալիս»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
18711:48
