Երկուշաբթի, 22 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Արցախցիները Վրթանես Աբրահամյանին այլևս չեն ընկալում որպես թեմի առաջնորդ»․ Նաիրի Հոխիկյան

«Արցախցիները Վրթանես Աբրահամյանին այլևս չեն ընկալում որպես թեմի առաջնորդ»․ Նաիրի Հոխիկյան
140
Այսօր, 13:54

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանին միանալու և Ազգային եկեղեցին ուրանալու համար Վրթանես եպս․ Աբրահամյանին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի աթոռից հեռացնելու ստորագրահավաքին արդեն միացել է մոտ 300 Արցախցի։
Եթե ավելի ակտիվ լինեն մեր հայրենակիցները, ապա ավելի շուտ կկարողանանք նամակ ուղարկել Վեհափառին՝ խնդրելով ընդառաջել Արցախի թեմի անդամներին և հեռացնել ուխտադրույժ հոգևորականին։
Ակնհայտ է, որ Վրթանես (Կամո) Աբրահամյանին Արցախցիներն այլևս չեն ընկալում որպես թեմի առաջնորդ, հետևաբար անհրաժեշտություն է այս իրավիճակում ամուր պահել Արցախցիների հոգևոր միասնությունը և թեմի առաջնորդ նշանակել մարդկային ու հոգևոր բարձր արժեքներ ունեցող մարդու։
Մայր Աթոռում սպասում են նամակին, որը Արցախցիների մեծ թվով ստորագրությունների հետ կհանձնենք առաջիկա օրերին։ Ակնկալում ենք Արցախցիների ակտիվություն և հնարավորինս շատ ստորագրություններ, որպեսզի հավատուրաց Վրթանեսը հեռացվի Արցախի թեմի առաջնորդից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան