Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է TRIPP-ը

Հայաստանը կառուցողական երկկողմ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախագծի շուրջ, և հայ-ռուսական հարաբերություններում կան բազմաթիվ նրբերանգներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք այժմ շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP ճանապարհի իրականացման և կառուցման վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալի և իմաստալից փոփոխություններ են մեր տարածաշրջանում։ Կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններում։ Այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու այս ամենը», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Օգոստոսի 8-ին՝ Վաշինգթոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և Ադրբեջանի մայրցամաքային մասի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի հաստատման վերաբերյալ։ Այս նախագիծը անվանվել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի»։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
9300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
139Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
223Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
220Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
128Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
217Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
205Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
196Երեկ, 14:25