Թողարկվել է Քրիստոֆեր Նոլանի նոր «Ոդիսական» ֆիլմի առաջին թրեյլերը

Հրապարակվել է Քրիստոֆեր Նոլանի՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը։ Չնայած ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել, որոշ կինոթատրոնների ցանցերում ցուցադրությունների տոմսերն արդեն ամբողջությամբ վաճառվել են:
Սյուժեն կենտրոնանում է Իթակեի թագավոր Ոդիսևսի պատմության վրա, որի դերը մարմնավորում է Մեթ Դեյմոնը։ Տրոյական պատերազմից հետո նա փորձում է իր զինվորների հետ վերադառնալ հայրենիք։
Գործողությունները ծավալվում են վտանգավոր ծովերում, որտեղ նա հանդիպում է կիկլոպ Պոլիփեմոսին, սիրեններին, հավերժահարս Կալիպսոյին և կախարդուհի Կիրկեին։ Հրապարակված թրեյլերում ներկայացված են օվկիանոսի և նավաբեկությունների հետ կապված լայնածավալ տեսարաններ, սակայն առասպելական արարածները ներկայացված են հատվածներով։ Ֆիլմում գլխավոր հերոսի որդու՝ Տելեմաքոսի դերում նկարահանվել են Թոմ Հոլանդը, իսկ նրա կնոջ՝ Պենելոպեի դերում՝ Անն Հեթուեյը։ Դերասանական կազմում են նաև Զենդայան, Ռոբերտ Փեթինսոնը, Շարլիզ Թերոնը և ուրիշներ։
«Ոդիսականը» կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարահանվել է IMAX տեսախցիկներով: Պրեմիերան նախատեսված է 2026 թվականի հուլիսի 17-ին:

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
6122:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
5922:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41307.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75101.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75101.11.2026, 19:42