Միլիոններով պարգևավճար կբաժանեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՊՆ-ում տարեվերջյան պարգևատրումները նոր մեթոդով են անելու։ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական և քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգևավճարներ կստանան 2025թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։
Ըստ այդմ՝ 4 մլն 800 հազարական դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու ևս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգեւավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։ Նրանցից քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը՝ մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգևատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։
Ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգեւատրվեն 62-145 հազար դրամով։ «Թուլափայ են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում՝ սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած՝ 50-90 հազար հազիվ ստանանք։ Դրանց հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այնքան փող կա, որ ավելցուկ է տվել՝ բաժանելով չի վերջանում, ուրեմն այնպես հաշվեիք, որ ռախիտի գլխի չնմանվեր՝ վերեւը՝ տռզած, ներքեւը՝ բարակ»,- դժգոհեց մեր աղբյուրը։
Բացի պարգևավճարը, նախարարության ծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան՝ 600-700 հազար դրամ։ «Խոպան են եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ են ստանում։ Բանակի բերնից կտրում՝ իրենց գրպանն են լցնում։ Թե ինչ է կատարվում սահմանին, ինչ վիճակում են դիրքերը, իրենց հետաքրքիր չէ»։

«Վեհափառը վարչապետի ենթական չէ, Մայր Աթոռը կառավարության գերատեսչություն չէ»․ Հարություն Աղա-Սարգսյան
5321:42
Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը
14420:36
«Ֆեյսբուքում ափաշկյարա կեղծ տոմսեր են վաճառում, իսկ ՆԳՆ լուռ «ծխում է անկյունում»»․ Կարեն Հեքիմյան
9719:30
«Իսկ ամեն ինչում ձախողված Փաշինյանն ու նախարարնե՞րը երբ են ազատվելու պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան
10717:54
«Անշարժ գույքի ոլորտում աշխատող բրոքերները կամ գործակալները կլպում են մարդկանց փողերը»․ Վահան Բաբայան
10517:06
«Մարդուն միշտ չէ, որ կարող ես փրկել ցավից, բայց կարող ես այնպես լինել նրա կողքին, որ նա իր ցավի մեջ միայնակ չմնա»․ Տեր Հեթում
8516:12
«ՀՀ նախագահը մասնակցում է որպես ի՞նչ»․ Հակոբ Բադալյան
9315:24
««Գագոն ե՞րբ ա գալու». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է»․ Անահիտ Ծառուկյան
9315:06