Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել․ «Հրապարակ»
![]() 144 Այսօր, 09:28 «Հրապարակ»-ը գրում է․ «Դիլիջանի համայնքապետարանը Երևանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջև 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող 11-003-0305-0049 ծածկագրով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 8 պայմանագիրը և անվավեր ճանաչել վերը նշված հողամասի նկատմամբ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի իրավունքի պետական գրանցումը։ Մեր տեղեկություններով՝ «Դիլիջան Դևելոփմենթ Քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը մեկուկես տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Վարդանյանի ընկերությանն է կառուցապատման իրավունքով պատկանում Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող արհեստական լճակի շրջակա տարածքը։ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքով միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Դիլիջան քաղաքի զարգացման համար։ Դիլիջանում նրա ընտանիքի կողմից հիմնադրված միջազգային դպրոցը Դիլիջանին հայտնի է դարձրել աշխարհով մեկ, այն բազում աշխատատեղեր է ստեղծել։ Բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը ներկայում Ադրբեջանում դատվում է, Բաքվի բարբարոս դատարանում նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրա նկատմամբ ադրբեջանական իշխանությունն առավել ընդգծված բացասական վերաբերմունք ունի, քան մյուս գերիների նկատմամբ։ Ադրբեջանում նրա վերաբերյալ ֆիլմ են ցուցադրել, բնականաբար, խիստ բացասական ներկայացնելով Ռուբեն Վարդանյանին և նրա գործունեությունը։ Իսկ ՀՀ իշխանությունը, փոխանակ ամեն ինչ անի՝ հայ բարերարին և մեր մյուս գերիներին բերելու, ճիշտ հակառակը՝ անգամ նպաստում է նրանց նկատմամբ հալածանքներին»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Արցախցին Ալիևի հացն էլ մերժեց, էժան բենզինն էլ». Սյուզի Բադոյան
10010:36
«Բա թող գնան Ղազանչեցոցում, Գանձասարում, Ամարասում ասպատակեն թշնամու դեմ». Անի Կաղինյան
9310:12
«Այս իշխանության օրոք սմբակավորին իրավական պատասխանատվության կանչելու հեռանկարը զրոյական է». Ռուբեն Մելիքյան
9209:48
Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել․ «Հրապարակ»
13209:28
Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել․ «Հրապարակ»
12909:18
Միլիոններով պարգևավճար կբաժանեն. «Հրապարակ»
14609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13008:24
«Հույսն այլոց վրա դնելով՝ պետություն չեն ունենում, մազոխիստական լացուկոցով ոտքի չեն կանգնում». Հրանտ Վարդանյան
22803:12
