«Ի սկզբանե տրվում է ուրիշ շինթույլտվություն, վերջում սնկի պես ջրում եք, բոյ է առնում այդ շենքը». Մեսրոպ Մանուկյան
![]() 123 Այսօր, 11:12 «Որ ասում եք՝ արտոնություն տալու կարգը դժվարացնում եք էն շինարարների համար, ովքեր նորմերը կխախտեն: Այդ նույն հարցի վերաբերյալ 3 տարի անընդմեջ ձեր հասարակական կարգի վարչությանը նամակ եմ գրում, որ ձեր քթի տակ 33-րդ թաղամասում Ֆիրդուսի շենքի շինարարությունը ցեխոտ, առանց նորմերը պահելու, առանց ցանցապատ լինելու է․ ասում եմ՝ եկեք դեմն առեք, ինձ պատասխան են գրում՝ մենք գնացինք, դեպքի վայրում նման խախտում չկար»,- ավագանու նիստում տեղական Տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցի քննարկման ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին: «Իսկ ավելի ճիշտ ու տրամաբանական չի՞ ինի, որ եթե շինարարը չի հետևում աշխատանքներին, թքած ունի, ուղղակի հնարավորություն տրվի դադարեցնելու իրենց գործունեությունը: Հիմա պրակտիկան ցույց է տալիս, որ ոնց էլ լինի, վերջում այդ մարդիկ իրենց ամեն ինչն էլ ստանում են: Ի սկզբանե տրվում է ուրիշ շինթույլտվություն, վերջում սնկի պես ջրում եք, բոյ ա առնում էտ շենքը»,- հավելել է ընդդիմադիր ավագանին: Ավինյանը արձագանքել է. «Նման հնարավորություն մեր օրենսդրությունն այսօր մեզ թույլ չի տալիս»: |

«Մերօրյա Հայաստանում բարբարոսներն էս տեսքն ունեն»․ Աննա Կոստանյան
3512:48
Ժաննա Անդրեասյանը խուսափեց պատասխանել Վրեժ Դուրգարյանի վարքագծի վերաբերյալ հարցին (տեսանյութ)
6612:30
«Պահանջում եմ ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը»․ Թագուհի Թովմասյան
12211:48
«Որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու և Վեհափառի «հարցերը»»․ Տաթևիկ Վիրաբյան
13711:18
«Ի սկզբանե տրվում է ուրիշ շինթույլտվություն, վերջում սնկի պես ջրում եք, բոյ է առնում այդ շենքը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
11511:12
«Արցախցին Ալիևի հացն էլ մերժեց, էժան բենզինն էլ». Սյուզի Բադոյան
19110:36
«Բա թող գնան Ղազանչեցոցում, Գանձասարում, Ամարասում ասպատակեն թշնամու դեմ». Անի Կաղինյան
13610:12
«Այս իշխանության օրոք սմբակավորին իրավական պատասխանատվության կանչելու հեռանկարը զրոյական է». Ռուբեն Մելիքյան
11109:48
