Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ափսոս է Երևանը, որ սրանց ձեռքն է ընկել»․ Անդրանիկ Թևանյան

«Ափսոս է Երևանը, որ սրանց ձեռքն է ընկել»․ Անդրանիկ Թևանյան
123
Այսօր, 14:24

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակառակ դատական որոշումներին ու ողջամտությանը՝ Երևանի 2,5-միավորանոց կոալիցիան շարունակում է թանկ գին սահմանել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների, աղբահանության և այլ ծառայությունների մասով։ Ավագանու այսօրվա նիստն այդ առումով քաղաքական պոռնոգրաֆիա էր հիշեցնում, քանզի բոլոր ծախվածները բացահայտ էին գործում՝ առանց ամաչելու, առանց թաքնվելու, առանց ձևականությունների։
Այս ամենի պատճառը մեծ սուտն է։ Խաբեբայությունը։
Երևանի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» խաբեց։ Խաբեց նաև թուրքական 5-րդ շարասյան վառ ներկայացուցիչ «Հանրապետությունը»՝ ընտրությունների ժամանակ որպես մեղմիկ ընդդիմություն ներկայանալով ու հետո շատ գռեհիկ ձևով ՔՊ-ի տակ անցնելով։
Խաբեցին նաև «Հանրային ձայն» կոչվածի ներկայացուցիչները, որոնք ընտրությունների ժամանակ կոշտ ու կոպիտ ընդդիմություն ներկայացան, բայց ընտրություններից հետո այնպիսի քաղաքական թրաֆիքինգի ենթարկվեցին, որ ՔՊ-ն պարզապես պարտավոր է դրանց հետ «ամուսնանալ» և 2026-ի ԱԺ ընտրություններում վերցնել ՔՊ-ի ցուցակ։
Ափսոս է Երևանը, որ սրանց ձեռքն է ընկել։ Բայց ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Կգա նաև չարի վերջը»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան