Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Աջափնյակի մետրոյի համար նախատեսված գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնմանը». Տիգրան Ավինյան

«Աջափնյակի մետրոյի համար նախատեսված գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնմանը». Տիգրան Ավինյան
107
Այսօր, 15:00

«Այս տարվա բյուջեով 9.6 մլրդ դրամ տրամադրել էիք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներին, բայց ճշտումներից հետո այդ գումարը դարձել է 1.6 մլրդ: 2026-ին ևս 2 մլրդ տրամադրում եք այդ նույն աշխատանքներին։ Ինչո՞ւ»,- Երևանի ավագանու նիստում, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարցրել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը:

Տիգրան Ավինյանը պատասխանել է. «Աջափնյակի մետրոյի նախագիծն ամենաբարդ նախագծերից մեկն է՝ 5-րդ ռիսկայնության նախագիծ: Քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, դրանց մի մասը ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար և մենք ստացել ենք 45 տրոլեյբուսների գնման գումարը: Հաջորդ տարի ապրիլին-մայիսին ունենալու ենք 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ Երևան քաղաքում․․․ Ինչի՞ չկա մետրոյի կայարանը, հա, իրականում բարդ պրոցես է ու վստահեցնում եմ՝ ոնց ունեցել ենք Կասկադը, տենց ունենալու ենք մետրոյի նոր կայարանի կառուցումը»։

«Աջափնյակի մետրոյի համար նախատեսված գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնմանը». Տիգրան Ավինյան