Թուրքիան կրկին երկարացրել է ռազմական ներկայության ժամկետները Լիբիայում

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի ազգային ժողովում լսումներ էին հրավիրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրի վերաբերյալ: Հրամանագրով նախատեսվում է վերջնաժամկետից հետո ևս 2 տարով երկարաձգել Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Լիբիայում:
Այսպիսով, լսումների արդյունքում ընդունված հրամանագրի համաձայն՝ 2026-ի հունվարի 2-ից հետո ևս 24 ամսով կերկարի թուրքական զինուժի ներկայության ժամկետը:
Թուրքիայի զինվորները Լիբիայում ծառայություն են սկսել իրականացնել 2019-ի վերջից՝ Լիբայում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Միջազգային համաձայնության կառավարության» հրավերով և վերջինիս հետ համագործակցության համաձայնագրի կնքմամբ: Ռազմական ներկայությունը միտված է անկայունությանը վերջ տալուն, ահաբեկչության դեմ պայքարելուն և Արևելյան Միջերկրականում երկրի հետաքրքրությունները և տնտեսական շահերը պաշտպանելուն:
«Էրմենիհաբեր»-ը հիշեցնում է, որ Լիբիայում թուրքական զինուժի ներկայության ժամկետների երկարաձգման մասին վերջին որոշումը կայացվել էր 2023-ի նոյեմբերի 30-ին: Դրանով սահմանվել էր, որ 2024-ի հունվարի 2-ից հետո ևս 24 ամսով Թուրքիան կշարունակի պահպանել իր ռազմական ներկայությունն այնտեղ:

Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
000:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
61Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
71Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
100Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
157Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
86Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
102Երեկ, 17:12
«Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է»․ Հակոբ Բադալյան
99Երեկ, 16:48