Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում»․ Տիգրան Աբրահամյան

«Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում»․ Տիգրան Աբրահամյան
128
Այսօր, 10:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում:
Սա այն շարունակվող շղթայի շրջանակներում են, որի պատճառով բազմաթիվ անձինք՝ բարձրաստիճան հոգևորականներից, պատգամավորներից, քաղաքապետներից մինչև մեդիայի ներկայացուցիչներ ճաղերի հետևում են:
Ո՞վ է իրավական հետք փնտրում այս գործերում: Նույնիսկ փաշինյանականները լավ գիտեն, թե ինչու են մարդիկ տասնյակներով կալանավորվում:
Կա խնդիր իշխանությունն ԱՄԵՆ ԳՆՈՎ պահելու ու դրա ճանապարհն ռեժիմը բացառապես թշնամության, բռնության և ազատազրկումների ճանապարհով է տեսնում:
Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր մյուս հայրենակիցներին»: