«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել

Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի մեղադրական վերդիկտով՝ մեղադրյալ, ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) նախկին տնօրեն Ս.Խ-ն մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ս.Խ-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով Կենտրոնի տնօրենի պաշտոնը, Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերին, իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ-ի հորաքույրներ Վ.Թ-ից և Է.Թ-ից պահանջել էր 6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջիններիս հետ պայմանավորվելով՝ 2000 ԱՄՆ դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, իսկ մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:
Կենտրոնի տնօրեն Ս.Խ-ն, վերոնշյալ պայմանավորվածության համաձայն, ստացել է 2000 ԱՄՆ դոլարը և, խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության՝ կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ), 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ-ի հորաքրոջը՝ Վ.Թ-ին, հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ-ի շահերի ներկայացուցիչ:
2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 միլիոն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:
Դատախազի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Ս.Խ-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել էր Ս.Խ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Դատախազությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու ուղղությամբ։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
129Երեկ, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
31128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
32928.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
40627.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
38027.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
31127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
31627.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
24627.10.2026, 09:36