Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Քաղաքացիները խաչակնքվում են՝ հուսալով, որ երթուղին կավարտվի առանց ողբերգության»․ Սոնա Աղեկյան

«Քաղաքացիները խաչակնքվում են՝ հուսալով, որ երթուղին կավարտվի առանց ողբերգության»․ Սոնա Աղեկյան
134
Այսօր, 11:36

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում հասարակական տրանսպորտի սպասարկումը գտնվում է խայտառակ և կյանքի համար վտանգավոր վիճակում։
«Բարեփոխված» համարվող տրանսպորտային միջոցները չեն ապահովում քաղաքացիների անվտանգ երթևեկությունը, փոխարենն առաջացնում են մշտական վախ, անվստահություն և վտանգ։
Քաղաքացիները տրանսպորտից օգտվելիս ոչ թե վստահում են համակարգին, այլ բառացիորեն խաչակնքվում են՝ հուսալով, որ երթուղին կավարտվի առանց ողբերգության…»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան