Զելենսկին նշել է՝ որ դեպքում խաղաղության ծրագիրը կարող է դրվել հանրաքվեի

Եթե տարածքային հարցը չհաջողվի լուծել բանակցությունների միջոցով, ապա խաղաղության ծրագիրը կարող է դրվել հանրաքվեի։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։
Զելենսկու խոսքով՝ տարածքային հարցը խաղաղության ծրագրի ամենաբարդ կետն է։ Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում շփման գիծը սահմանվում է համաձայնագրի կնքման օրվա դրությամբ զորքերի տեղակայմամբ։ Այսինքն՝ «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք»։ Իսկ Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի։
Սակայն Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, իսկ ԱՄՆ-ի փոխզիջումային տարբերակը ազատ տնտեսական գոտին է։
Զելենսկին նշել է, որ եթե չհաջողվի համաձայնեցնել «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքը, կա երկու տարբերակ՝ շարունակել պատերազմը կամ որոշումներ կայացնել բոլոր պոտենցիալ տնտեսական գոտիների վերաբերյալ։
Այն դեպքում, եթե, այնուամենայնիվ քննարկվի Դոնբասի պոտենցիալ ազատ տնտեսական գոտին, դա պետք է որոշվի հանրաքվեով։ Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հանրաքվե, և որ նա նրանց բացատրել է, որ ամբողջ փաստաթուղթը պետք է դրվի հանրաքվեի, այլ ոչ թե առանձին հարցեր:

«Հետագայում կներկայացնի, որ Տիգրանաշենը «հերոսաբար» փոխանակել է Արծվաշենի հետ»․ Ռուբեն Մխիթարյան
721:54
«Լրագրողի թիրախավորումը լուրջ սպառնալիք է խոսքի ազատության և մեդիայի անկախության սկզբունքների համար»․ Էրիկ Ալեքսանյան
3321:36
«Պատմության մեջ երբեք ԱԺ-ի ձևավորման այսպիսի երկար նստաշրջանչի եղել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3821:18
«Կարող ա՝ սենց թեքվում է Կասպից ծովը, մի քիչ Ադրբեջանի տարածքից պակասում է, Ղազախստանինը՝ ավելանում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4821:06
«Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանն ինչ հարց տվեց Ալիևին․ «Խնդրում եմ՝ ինձ ցույց տուր այն քարտեզը, որը համարում ես ՀՀ»»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6820:42
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին
5620:12
«Երբ ԱԺ հանձնաժողովները ձևավորված չեն, ԱԺ-ում Կառավարության ծրագրի պատշաճ քննությունն ինչպե՞ս պետք է լինի»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5619:24
«Անկլավների հարցի վերաբերյալ ընդդիմությունը որևէ դիրքորոշում չի հայտնել»․ Արա Պողոսյան
6818:42