Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սպանված Վալոդյա Գրիգորյանի հորը կանչել են ՆԳՆ

Սպանված Վալոդյա Գրիգորյանի հորը կանչել են ՆԳՆ
87
Այսօր, 15:24

«ԱրմԼուր»-ը գրում է․ «Իրավապահ համակարգից հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Ներքին գործերի նախարարություն են հրավիրել սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին՝ Լյովա Գրիգորյանին, և փորձել են խոսել նրա հետ իր որդու սպանության գործով կալանավորվածների և առհասարակ հնարավոր կապ ունեցող անձանց ընտանիքների՝ Մերձավան վերադառնալու հարցի շուրջ։
Իրավապահ համակարգը հասկացել է, որ Մերձավանում կրքերը չեն հանդարտվել, և գործով կալանավորված անձանց հարազատների կամ առհասարակ Ախտոյանների վերադարձը Մերձավան համայնք վտանգավոր է»։