Փարիզում գողացել են 150,000 եվրո արժողությամբ շափյուղա և այլ արժեքավոր իրեր

1419
Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ., 18:44
Փարիզում գողացել են 150,000 եվրո արժողությամբ շափյուղա և այլ արժեքավոր իրեր՝ զարդեր տեղափոխող առաքիչների վրա հարձակման ժամանակ, հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով դատախազությանը։
Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան։ Անհայտ հարձակվողը մուրճով հարձակվել է երկու սուրհանդակների վրա, հենց որ նրանք դուրս են եկել իրենց մեքենայից։ Հարձակվողը հարվածել է առաքիչներից մեկին քունքի հատվածում և գողացել զարդերով և ոսկով լի հինգ պայուսակ։ Այնուհետև նա փախել է սկուտերով։
Զոհը հոսպիտալացվել է։ Վնասի ընդհանուր գումարը կազմել է 160,000 եվրո, որից 150,000 եվրոն շափյուղայի արժեքն է։ Դատախազությունը պարզաբանել է, որ հարձակվողը, հավանաբար, լավ գիտեր առաքման և բեռի արժեքի մասին։ Նա, ինչպես գողացված զարդերը, դեռևս չի հայտնաբերվել։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10800:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
123Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
291Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
185Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
312Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
138Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
117Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
126Երեկ, 14:54